16:19 7 հոկտեմբերի, 2023Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունում գերազանց հանդես եկավ և ոսկե մեդալ նվաճեց պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Հայաստանի ներկայացուցիչը 8։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0 ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։
Հաջող մրցելույթներ ունեցավ պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, ով վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվեց FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարավեց արծաթե մեդալով, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։
Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը պարտվեց առաջին գոտեմարտում և դուրս մնաց հետագա պայքարից։ Պարտություններ կրեցին նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.