19:53  ,  2 հոկտեմբերի, 2023

ATP-500 China Open. Կիսաեզրափակիչի զույգերը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 6:4, 3:6, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը 6:4, 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 9-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգն ավելի վաղ կազմել էին աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ աշխարհի 10-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով