00:46  ,  2 հոկտեմբերի, 2023

«Ռոմայի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ֆրոզինոնեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (տեսանյութ) եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (տեսանյութ)։ Երկու գոլային փոխանցում կատարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Ֆրոզինոնեն» 9 միավորով 10-րդն է, «Ռոման» 12-րդ տեղում է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոմա» - «Ֆրոզինոնե»՝ 2:0

Ռոմելու Լուկակու,  21, Լորենցո Պելեգրինի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով