Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սալերնիտանայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
4 գոլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը փոխարինման դուրս եկավ 54-րդ րոպեին եւ աչքի ընկավ 62-րդ, 77-րդ, 85-րդ եւ 89-րդ րոպեներին։
«Ինտերի» կազմում 54-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանը»։ «Սալերնիտանան» նախավերջինն է՝ 3 միավոր։
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Սալերնիտանա» - «Ինտեր»՝ 0:4
Լաուտարո Մարտինես, 62, 77, 85, 11մ, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում