18:52  ,  30 սեպտեմբերի, 2023

«Նապոլին» ուժեղ էր «Լեչեից»` 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Լեչեին»։ Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին խփեց նորվեգացի պաշտպան Լեո Էստիգորը (տեսանյութ)։ 51-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը (տեսանյութ)։ 88-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում էլ աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն։

«Նապոլին» 14 միավորով երրորդն է, «Լեչեն» 7-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լեչե» - «Նապոլի»՝ 0:4

Լեո Էստիգոր, 16, Վիկտոր Օսիմեն, 51, Ջանլուկա Գաետանո, 88, Մատեո Պոլիտանո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով