23:30  ,  28 սեպտեմբերի, 2023

Մխիթարյան․ Միանում եմ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայերին ազատ արձակելու կոչերին

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով կոչ է արել ազատ արձակել Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանին, որը Լաչինի միջանցքից տեղափոխվել է Բաքու եւ չորս ամսով կալանավորվել։

«Միանում եմ իմ հայրենակիցներին՝ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայերին անվտանգ ազատ արձակելու կոչով։

Հայաստանում անվտանգ ապաստան գտնելու մղումով տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից եւ ձերբակալությունները դառնում են տագնապալի միտում։

Ռուբեն Վարդանյանը մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության կողմնակից է։ Նա աշխարհահռչակ բարեգործ է, գործարար, Aurora Prize մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Նախաձեռնությունը զբաղվում է խաղաղության հաստատմամբ եւ ամբողջ աշխարհում աջակցում է մարդկանց կրթության եւ առողջապահության ոլորտում»,- գրել է Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news