12:35  ,  26 սեպտեմբերի, 2023

Կարեն Խաչանով․ Հավատում էի, որ կունենամ եզրափակիչ վնասվածքից հետո, բայց չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակում կստացվի

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։ Այս տարվա հունիսին «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից հետո հայ թենիսիստն առաջին անգամ հասավ եզրափակիչ։

«2020 թվականից ասիական մրցաշարեր չէի ունեցել։ Այն ժամանակ առաջին տիտղոսը նվաճեցի Չենդուի մրցաշարում, երբ 20 տարեկան էի։ Մտածում էի այս մասին, եւ հիմա ես եզրափակիչում եմ։

Վնասվածքից հետո եզրափակիչ դուրս գալը անհավանական է։ Ես հավատում էի, որ կունենամ եզրափակիչ, բայց չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակում կստացվի։ Ես շատ ուրախ եմ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկան։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով