12:35 26 սեպտեմբերի, 2023Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։ Այս տարվա հունիսին «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից հետո հայ թենիսիստն առաջին անգամ հասավ եզրափակիչ։
«2020 թվականից ասիական մրցաշարեր չէի ունեցել։ Այն ժամանակ առաջին տիտղոսը նվաճեցի Չենդուի մրցաշարում, երբ 20 տարեկան էի։ Մտածում էի այս մասին, եւ հիմա ես եզրափակիչում եմ։
Վնասվածքից հետո եզրափակիչ դուրս գալը անհավանական է։ Ես հավատում էի, որ կունենամ եզրափակիչ, բայց չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակում կստացվի։ Ես շատ ուրախ եմ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկան։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.