15:48  ,  25 սեպտեմբերի, 2023

ATP-250. Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճեց Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 33-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ եւ պարտության մատնեց 7:5, 6:4 հաշվով։

ATP Zhuhai Championships-ի մրցանակային հիմնադրամը 981 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով