14:58  ,  25 սեպտեմբերի, 2023

Աշխարհի գավաթ․ Գրիգոր Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Հայաստանից հանդես եկան երկու մարզիկներ:

Գրիգոր Մխիթարյանը երրորդ տեղ գրավեց 58 կգ քաշային կարգում։

Հայաստանից մրցաշարին մասնակցել է նաեւ  Արամ Աղաջանյանը (71 կգ), որը մեդալ չի նվաճել։:

Մարզիկներին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:

Հայաստանի սամբիստները պատրաստվում են նոյեմբերի 10-12-ը Երևանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում