Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
«Լիվերպուլը» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։
Երրորդ տեղ բարձրացավ «Բրայթոնը», որը 3:1 հաշվով պարտության մատնեց «Բորնմուտին» եւ ունի 15 միավոր։
Լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
«Տոտենհեմը» 14 միավորով չորրորդն է, «Արսենալը» նույնքան միավորով 5-րդն է։
Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 16, 11մ, Դարվին Նունիես, 60, Դիոգու Ժոտա, 85 - Ջարոդ Բոուեն, 42
«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)
Կրիստիան Ռոմերո, 26, ինքնագոլ, Բուկայո Սակա, 54, 11մ - Սոն Հին Մին, 42, 55
«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 0:1 (տեսանյութ)
Օլի Ուոթքինս, 73
Հեռացում՝ Մալո Գյուստո («Չելսի»), 58
«Բրայթոն» - «Բորնմուտ»՝ 3:1
Միլոշ Կերկեզ, 45+2, ինքնագոլ, Կաորու Միտոմա, 46, 77 - Դոմինիկ Սոլանկե, 25
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում