16:19  ,  24 սեպտեմբերի, 2023

«Ինտերը» 5-րդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց հետնապահ «Էմպոլիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 51-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 5-րդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» հետ է 3 միավոր։ «Էմպոլին» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0:1

Ֆեդերիկո Դիմարկո, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով