00:40  ,  24 սեպտեմբերի, 2023

«Լացիոն» չկարողացավ հաղթել «Մոնցային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» ընդունեց «Մոնցային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

12-րդ րոպեին խաղի հաշիվը 11-մետրանոցից բացեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն (տեսանյութ

Հյուրերից հաշվի հավասարությունը վերականգնեց իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին (տեսանյութ

«Մոնցա» 5 միավորով 13-րդ տեղում է, «Լացիոն» 15-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լացիո» - «Մոնցա»՝ 1:1

Չիրո Իմոբիլե, 12, 11մ - Ռոբերտո Գալյարդինի, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով