00:59  ,  23 սեպտեմբերի, 2023

«Նիցան» պարտության մատնեց «Մոնակոյին» եւ առաջինն է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Մոնակոն» ընդունեց «Նիցային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Հյուրերին հաղթանակ բերեց ավելացված ժամանակում կոտդիվուարցի հարձակվող Ժերեմի Բոգայի խփած գոլը։

«Մոնակոյից» երկու անգամ 11-մետրանոցներն արդյունավետ իրացնել չկարողացավ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը։

«Նիցան» 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Մոնակոն» նահանջեց երկրորդ տեղ՝ 11 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մոնակո» - «Նիցա»՝ 0:1

Ժերեմի Բոգա, 90+1

Չիրացրած 11մ՝ Ֆոլարին Բալոգուն («Մոնակո»), 12, 56 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում