Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:2 հաշվով:
Մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ:
Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի