16:19 16 սեպտեմբերի, 2023Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:2 հաշվով:
Մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ:
Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.