Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո առաջինն է 89 կգ քաշայինների պայքարում:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, 27-ամյա Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 170 կգ-ից, բայց առաջին մոտեցումն անհաջող ստացվեց: Երկրորդ փորձով Կարապետյանը վստահությամբ պոկեց 170կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչը պատվիրեց 175 կգ, որը եւս Կարապետյանը հաջողությամբ բարձրացրեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Այս քաշային կարգի ֆավորիտներից իտալացի Անտոնինո Պիցոլատոն պոկում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:37 , 29 նոյեմբերի 
15:57 , 29 նոյեմբերի
11:51 , 29 նոյեմբերի 
10:57 , 29 նոյեմբերի
10:02 , 29 նոյեմբերի
09:08 , 29 նոյեմբերի 
01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի 
00:13 , 29 նոյեմբերի