21:33 11 սեպտեմբերի, 2023Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո առաջինն է 89 կգ քաշայինների պայքարում:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, 27-ամյա Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 170 կգ-ից, բայց առաջին մոտեցումն անհաջող ստացվեց: Երկրորդ փորձով Կարապետյանը վստահությամբ պոկեց 170կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչը պատվիրեց 175 կգ, որը եւս Կարապետյանը հաջողությամբ բարձրացրեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Այս քաշային կարգի ֆավորիտներից իտալացի Անտոնինո Պիցոլատոն պոկում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.