02:38  ,  10 սեպտեմբերի, 2023

Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց US Open-ի տիտղոսը (տեսանյութ)

Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում 19-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ հաղթեց 2:6, 6:3, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 5 րոպե։

Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս։

Գաուֆը կստանա 2000 վարկանիշային միավոր եւ 3 միլիոն դոլար։

Սաբալենկան կստանա 1300 վարկանիշային միավոր,  1,5 միլիոն դոլար։

Սաբալենկան կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով