09:48  ,  8 սեպտեմբերի, 2023

US Open․ Եզրափակիչում՝ Կորի Գաուֆ - Արինա Սաբալենկա (տեսանյութ)

Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ ամերիկացի Կորի Գաուֆը։

Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսի հետ եւ կամային հաղթանակ տարավ 0:6, 7:6 (7:1), 7:6 (10:5) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 35 րոպե։

Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով