13:40  ,  4 սեպտեմբերի, 2023

Լոս Անջելեսում ջրով լի բաժակ են նետել Մեսիի վրա (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես» - «Ինտեր Մայամի» հանդիպման ավարտից հետո հանդերձարան տանող միջանցքի մուտքի մոտ ջրով բաժակ են նետել «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի վրա։

«Ինտեր Մայամին» հաղթել էր 3:1 հաշվով արգենտինացի հարձակվող Ֆակունդո Ֆարիասի, իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի եւ էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանայի գոլերի շնորհիվ։ Մեսին դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում