10:02  ,  4 սեպտեմբերի, 2023

US Open. Իգա Շվյոնտեկը պարտվեց եւ զրկվեց առաջին ռակետի կոչումից

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 3:6, 6:3, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Օստապենկոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։

Շվյոնտեկն այս պարտության պատճառով կզրկվի համաշխարհային դասակարգման առաջին տեղից, որը զբաղեցնում էր 75 շաբաթ։ Աշխարհի առաջին ռակետ կդառնա այժմ երկրորդ տեղում գտվող Արինա Սաբալենկան (Բելառուս)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով