22:29  ,  3 սեպտեմբերի, 2023

«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ինտերը» Միլանում մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն (տեսանյութ) ու թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանը»։ «Ֆիորենտինան» 8-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 4:0

Մարկուս Տյուրամ, 23, Լաուտարո Մարտինես, 53, 73, Հական Չալհանօղլու, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս