00:57  ,  2 սեպտեմբերի, 2023

«Վեստ Հեմը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության չորրորդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Վեստ Հեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լուտոն Թաունի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Վեստ Հեմից» մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը (տեսանյութ) եւ ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման (տեսանյութ

«Վեստ Հեմը» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ անցավ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» երեք պարտությունից հետո վերջինն է։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Լուտոն Թաուն» - «Վեստ Հեմ»՝ 1:2 

Մադս Անդերսեն, 90+2 - Ջարոդ Բոուեն, 37, Կուրտ Զումա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով