22:08  ,  30 օգոստոսի, 2023

US Open. Վինուս Ուիլյամսը կրել է ամենախոշոր հաշվով պարտությունը կարիերայում

Աշխարհի նախկին առաջին ռակետ, քառակի օլիմպիական չեմպիոնուհի, Ուիմբլդոնի մրցաշարի հնգակի, ԱՄՆ-ի բաց առաջնության կրկնակի հաղթող Վինուս Ուիլյամսը (410-րդ ռակետ) կրել է ամենախոշոր հաշվով պարտությունը կարիերայում։

ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 43-ամյա ամերիկացի թենիսիստուհին մրցել է աշխարհի 97-րդ ռակետ, բելգիացի Գրետ Մինենի հետ եւ պարտվել է 1:6, 1:6 հաշվով։

Վինուս Ուիլյամսը 24-րդ անգամ մասնակցեց US Open-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով