10:33  ,  30 օգոստոսի, 2023

US Open. Ալկարասը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը մեկնարկում հանդիպեց աշխարհի 75-րդ ռակետ, գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի հետ, որը 2:6, 2:3 հաշվի ժամանակ ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել պայքարը։

Երկրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 177-րդ ռակետ, հարավաֆրիկացի Լլոյդ Ջորջ Հարիսը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով