21:30  ,  28 օգոստոսի, 2023

US Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 86-րդ ռակետ, շվեդ Ռեբեկա Պետերսոնի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:0, 6:1։

Իգա Շվյոնտեկի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի աշխարհի 322-րդ ռակետ, ավստրալացի Դարյա Սեւիլի հետ։

Անցած տարի Իգա Շվյոնտեկը նվաճել է այս մրցաշարի տիտղոսը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով