00:47  ,  28 օգոստոսի, 2023

«Նապոլին» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին, «Լացիոն» երկրորդ պարտությունը կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Սասուոլոյին»։ Ֆրանսիացի Ռուդի Գարսիայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Նեապոլյան թիմից գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենն (տեսանյութ) ու իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն (տեսանյութ

«Նապոլին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Միլանին» ու «Վերոնային» եւ երկրորդն է։ «Սասուոլոն» երկրորդ պարտությունից հետո վերջին տեղում է։

Երկրորդ պարտությունը կրեց նաեւ փոխչեմպիոն «Լացիոն», որը տանը մրցեց «Ջենոայի» հետ։ Հյուրերն առավելության հասան նվազագույն հաշվով։ Աչքի ընկավ իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին (տեսանյութ

«Ջենոան» 3 միավորով 11-րդն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» - «Սասուոլո»՝ 2:0

Վիկտոր Օսիմեն, 16, 11մ, Ջովանի Դի Լորենցո, 64

Չիրացրած 11մ՝ Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), 60

Հեռացում՝ Մաքսիմ Լոպես («Սասուոլո»), 51

«Լացիո» - «Ջենոա»՝ 0:1

Մատեո Ռետեգի, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով