Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
63-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 37-րդ րոպեին չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
Դաշտի տերերը հաշվի հավասարությունը վերականգնեցին 85-րդ րոպեին անգլիացի պաշտպան Ջեյդեն Բոգլի գոլի շնորհիվ։
«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի (տեսանյութ)։
«Մանչեսթեր Սիթին» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Հեմը», «Տոտենհեմն» ու «Արսենալը» 7-ական միավորով 2-4-րդ տեղերում են։
«Աստոն Վիլան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Բարնլիին» եւ 6 միավորով 6-րդ տեղում է։
«Շեֆիլդ Յունայթեդն» ու «Բարնլին» 3-ական պարտություն են կրել։
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)
Ջեյդեն Բոգլ, 85 - Էրլինգ Հոլանդ, 63, Ռոդրի, 88
Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ, 37
«Բարնլի» - «Աստոն Վիլա»՝ 1:3 (տեսանյութ)
Լայլ Ֆոսթեր, 47 - Մեթի Քեշ, 8, 20, Մուսա Դիաբի, 61
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում