01:00  ,  27 օգոստոսի, 2023

Մբապեի դուբլը եւ Ասենսիոյի գոլը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց  «Լանսին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն (տեսանյութ

Փարիզյան թիմը երկու ոչ ոքիից հետո առաջին հաղթանակը տարավ եւ 5 միավորով չորրորդն է։ «Լանսը» 18-րդ տեղում է՝ 1 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

ՊՍԺ - «Լանս»՝ 3:1 (տեսանյութ)

Մարկոս Ասենսիո, 45, Կիլիան Մբապե, 52, 90+1 - Մորգան Գիլավոգի, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում