20:55  ,  25 օգոստոսի, 2023

ԲԿՄԱ-ն պարտության մատնեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվեց «Արարատին» եւ առավելության 2:0 հաշվով։

23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 20-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 19-ամյա հարձակվող Միսակ Հակոբյանը։

ԲԿՄԱ-ն 9 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ալաշկերտից»։ 9 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Նոան»։ «Արարատը» 6-րդն է՝ 7 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 0:2

Էրիկ Սիմոնյան, 23, Միսակ Հակոբյան, 90+4

 «Ալաշկերտ» - «Նոա»՝ 3:1

Արտակ Եդիգարյան, 6, Լեւան Կուտալիա, 60, Եսոն Ռասինես, 82 - Հագաի Կատոհ, 45+4

Հեռացում՝ Սերգեյ Մուրադյան («Նոա»), 56

Օգոստոսի 26

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 20:00

Օգոստոսի 27

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 19:00

«Փյունիկ» - «Վեստ Արմենիա»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով