01:01  ,  25 օգոստոսի, 2023

Եվրոպայի լիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները։

Բրատիսլավայի «Սլովանը» տանը մրցեց Կիպրոսի «Արիսի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը «Սլովանի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 31-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Արիս» (Կիպրոս)` 2:1

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 1:4 (տեսանյութ)

«Հեկեն» (Շվեդիա) - «Աբերդին» (Շոտլանդիա)` 2:2

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Զորյա Լուհանսկ» (Ուկրաինա)՝ 2:0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 3:1

«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 0:2

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Լուգանո» (Շվեյցարիա)` 2:0 (տեսանյութ)

«Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) - «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա)` 1:1

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)` 2։1

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Չուկարիչկի» (Սերբիա)` 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում