00:55  ,  22 օգոստոսի, 2023

Լոնդոնի «Արսենալի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 11-մետրանոցից խփեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

«Արսենալը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Բրայթոնին» եւ «Մանչեսթեր Սիթիին»։ «Քրիսթալ Փելասը» 11-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 54, 11մ

Հեռացում՝ Տակեհիրո Տոմիյասու («Արսենալ»), 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով