00:41  ,  22 օգոստոսի, 2023

«Միլանը» հաղթեց Ժիրուի եւ Պուլիշիչի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն (տեսանյութ) եւ ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը (տեսանյութ), որն առաջին գոլը խփեց նոր թիմում։

Առաջին տուրում հաղթանակներ տարան նաեւ «Ֆիորենտինան», «Յուվենտուսը», «Նապոլին», «Ինտերը», «Ատալանտան», «Լեչեն» ու «Վերոնան»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 0:2

Օլիվիե Ժիրու, 11, Կրիստիան Պուլիշիչ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս