01:12  ,  20 օգոստոսի, 2023

ՊՍԺ-ն դարձյալ չհաղթեց, Մբապեն՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Թուլուզի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

62-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը փոխարինման էր դուրս եկել 51-րդ րոպեին։

Դաշտի տերերը հավասարությունը վերականգնեցին 87-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով։

ՊՍԺ-ն մեկնարկային տուրում ոչ ոքի էր խաղացել «Լորիանի» հետ եւ 2 միավորով 8-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)

Զաքարիա Աբուհլյալ, 87, 11մ - Կիլիան Մբապե, 62, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում