Անգլիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
31-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումից հետո աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
«Մանչեսթեր Սիթին» 6 միավորով երկրորդն է։ Առաջատարը «Բրայթոնն» է, որը նույնպես երկու հաղթանակ է տարել։ «Նյուքասլ Յունայթեդը» 6-րդն է՝ 3 միավոր։
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում