00:42  ,  20 օգոստոսի, 2023

«Ինտերը» հաղթեց Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Մոնցային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ինտեր» - «Մոնցա»՝ 2:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 8, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս