22:29  ,  19 օգոստոսի, 2023

«Տոտենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Կամերունցի Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը գրավեցին սենեգալցի Պապե Մատար Սարը (տեսանյութ) եւ մանչեսթերյան թիմի արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, որը դաշտի տերերի  ուելսցի պաշտպան Բեն Դեւիսի հպումից հետո դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Տոտենհեմը» 4 միավորով ընթացիկ չորրորդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» 10-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Պապե Մատար Սար, 49, Լիսանդրո Մարտինես, 83, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով