20:08  ,  19 օգոստոսի, 2023

«Լիվերպուլի» կամային հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Բորնմուտին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։ «Լիվերպուլը» 4 միավորով երրորդն է։

Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Բրենթֆորդը», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին»։

Երկրորդ հաղթանակը տարավ «Բրայթոնը», որը հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտության մատնեց 4:1 հաշվով։

Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր

«Լիվերպուլ» - «Բորնմուտ»՝ 3:1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 28, Մոհամեդ Սալահ, 36, Դիոգու Ժոտա, 62 - Անտուան Սեմենյո, 3

Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 36

Հեռացում՝ Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ»), 58

«Ֆուլհեմ» - «Բրենթֆորդ»՝ 0:3 (տեսանյութ)

Յոան Վիսա, 44, Բրայան Մբեմո, 66, 11մ, 90+2

Հեռացում՝ Թիմ Ռիմ («Ֆուլհեմ»), 64, երկրորդ դեղին քարտ

 «Վուլվերհեմփթոն» - «Բրայթոն»՝ 1։4

Հվան Հի Չան, 61 – Կաորու Միտոմա, 15, Պերվիս Էստուպինիան, 46, Սոլի Մարչ, 51, 55

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»` 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով