Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Առաջինը հաջողության հասավ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։ 18-րդ րոպեին աչքի ընկավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը (տեսանյութ)։
Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասիի գոլի շնորհիվ (տեսանյութ)։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:1
Ակսել Դիսասի, 37 - Լուիս Դիաս, 18
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում