Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակվում են մեկնարկային տուրի հանդիպումները։ Լոնդոնի «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Բորնմուտին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
«Բրայթոնը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Լուտոնին»։
«Էվերտոնը» Լիվերպուլում նվազագույն հաշվով պարտվեց Լոնդոնի «Ֆուլհեմին»։
Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Բորնմուտ» - «Վեստ Հեմ»՝ 1:1 (տեսանյութ)
Դոմինիկ Սոլանկե, 82 – Ջարոդ Բոուեն, 51
«Բրայթոն» - «Լուտոն»՝ 4:1 (տեսանյութ)
Սոլի Մարչ, 36, Ժոաո Պեդրո, 71, 11մ, Սիմոն Ադինգրա, 85, Էվան Ֆերգյուսոն, 90+5
«Էվերտոն» - «Ֆուլհեմ»՝ 0:1 (տեսանյութ)
Բոբի դե Կորդովա-Ռիդ, 73
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:1 (տեսանյութ)
Օդսոն Էդուար, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում