Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը նվաճեց Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալները։
Հայաստանի հավաքականը 81։66 հաշվով առավելության հասավ Անդորրայի թիմի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում