Ալբանիայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակում Հայաստանի հավաքականը պարտվեց Մալթայի հավաքականին 60։68 հաշվով:
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 5 արդյունավետ փոխանցում, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:
Երրորդ տեղի համար Հայաստանի հավաքականը օգոստոսի 6-ին կմրցի Ալբանիա - Անդորրա դիմակայության պարտվողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում