19:09  ,  5 օգոստոսի, 2023

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Ալբանիայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակում Հայաստանի հավաքականը պարտվեց Մալթայի հավաքականին 60։68 հաշվով:

Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 5 արդյունավետ փոխանցում, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Երրորդ տեղի համար Հայաստանի հավաքականը օգոստոսի 6-ին կմրցի Ալբանիա - Անդորրա դիմակայության պարտվողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում