17:49  ,  5 օգոստոսի, 2023

Մալթա - Հայաստան՝ ուղիղ եթեր

Բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը մրցում է Մալթայի թիմի հետ։

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։

Ալբանիայում անցկացվող մրցաշարի նախորդ երեք խաղերում Հայաստանի հավաքականը 75:45 հաշվով հաղթել էր Մոլդովայի, 73։48 հաշվով՝ Կոսովոյի հավաքականին, 53:62 հաշվով պարտվել էր ալբանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում