17:20  ,  4 օգոստոսի, 2023

«Վերդերը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

Բրեմենի «Վերդերը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին։ Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 միլիոն եվրո, «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն եվրո, հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Սպասվում է, որ կողմերը համաձայնության կհասնեն առաջիկա օրերին։

Նաիր Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նոր մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 3 հանդիպման, խփել 4 գոլ։

Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում