09:01  ,  2 օգոստոսի, 2023

«Բարսելոնան» պարտության մատնեց «Միլանին» (ֆոտո, վիդեո)

Իտալական «Միլանն» ու կատալոնական «Բարսելոնան» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Նվազագույն հաշվով առավելության հասավ իսպանացի Չավիի գլխավորած թիմը։

Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեի փոխանցումից հետո։

Ընկերական հանդիպում

«Միլան» - «Բարսելոնա»՝ 0:1

Անսու Ֆատի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում