20:33  ,  5 նոյեմբերի, 2012

Գալիանին հերքել է Էլ Շարավիի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու լուրերը

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է լուրերն, ըստ որոնց ակումբի երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ Շարավին տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»:

«Բավական է այդ մասին խոսել: Ստեֆանը պայմանագիր ունի «Միլանի» հետ մինչեւ 2017-ը, իսկ մոտ ապագայում այն կերկարաձգվի եւս մեկ տարով: Էլ Շարավին հիանալի ֆուտբոլիստ է»,- Գալիանիի խոսքը մեջբերում է Football Italia-ն: 

Այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 11 խաղում խփել է 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով