22:37  ,  21 մարտի, 2012

«Զենիթը» պարտվեց «Դինամոյին»

«Զենիթը» Սանկտ Պետերբուրգում նվազագույն հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամոյին» եւ դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչի հանդիպման միակ գնդակը խփեց Զվեզդան Միսիմովիչը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» պահեստայինների թվում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը: 

Ռուսաստանի գավաթ. քառորդ եզրափակիչ

«Զենիթ» - «Դինամո»` 0:1

Միսիմովիչ, 73 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով