23:19  ,  11 հուլիսի, 2023

«Ուիմբլդոն»․ Ջոկովիչն ու Սիները դուրս եկան կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ, որը պարտություն կրեց 6:4, 1:6, 4:6, 3:6 հաշվով։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 6:4, 3:6, 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում